Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կմասնակցի 2018 թվականին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրություններին։ Այդ մասին Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում, գրում է gazeta.ru-ն:
Ժիրինովսկին ենթադրություն է հայտնել, որ նախագահական ընտրություններում նա կարող է դուրս գալ երկրորդ փուլ: