Սպորտ գլխավոր 

Հայաստանը 37-րդ տեղում է. ՈւԵՖԱ

ՈւԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը մնացել է 37-րդ տեղում:

Առաջատարն աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանին է, որին հաջորդում են Իսպանիայի և Անգլիայի ազգային թիմերը:

Եվրոպայի 2016 թվականիառաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի հավաքականը հաջորդ խաղն անցկացնելու է սեպտեմբերի 4-ին: Հայաստանի ազգային թիմի մրցակիցը կլինի Սերբիայի ընտրանին:

Նույն շարքից