Հասարակություն 

Ուիթնի Հյուսթոնի աղջկան տեղափոխում են տուն, որպեսզի նա «կարողանա հանգիստ մահանալ»

Ուիթնի Հյուսթոնի աղջկան` 22-ամյա Բոբի Կրիստինա Բրաունին տուն են տեղափոխում, որպեսզի նա «կարողանա հանգիստ մահանալ», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Այն օրից, երբ Բոբի Կրիստինային հունվարի 31-ին գտել էին անգիտակից պառկած Ատլանտայի իր տանը, աղջիկը գիտակցության չի եկել։

Մոտ չորս ամիս 22-ամյա Բոբի Կրիստինան կոմայի մեջ է։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ   Emory University Hospital կլինիկայում։

Նույն շարքից