Ճապոնիայում շոգերի հետևանքով մեկ շաբաթում հոսպիտալացվել է 780 մարդ։ Շոգի հետևանքով հոսպիտալացված մարդկանց մասին տեղեկություններ են ստացվում Տոկիոյից, Օսակայից, ինչպես նաև Սաիտամա, Հյոգո, Աիթի և այլ պրեֆեկտուրաներից։
Ներկայում Ճապոնիայի տարածաշրջանների մեծ մասում շոգը փոխարինվել է տեղատարափ անձրևներով։
Մի շարք պրեֆեկտուրաներում նախազգուշացվել է հնարավոր սողանքների և հեղեղումների մասին։