Ադրբեջանի ազգային բանակի երկու զինծառայողների մահվան մասին հաղորդել է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը։
Ըստ այդմ՝ Թովուզի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել Տապդըգով ազգանունով մի զինծառայող։ Ինքնասպանության մանրամասները չեն նշվում, սակայն ասվում է, որ նրան ինքնասպանության են հասցրել համածառայակիցները։ Զինվորը նոր էր վերադարձել արձակուրդից։
Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Գեդաբեյի շրջանում։ Այստեղ կախվել է մի զինծառայող, ում անունը չի նշվում։ Ինքնասպանության պատճառը նրա հանդեպ ֆիզիկական բռնությունն է եղել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից այս տեղեկությունները հաստատել չի հաջողվել։