Հունիսի 15-ի երեկոյան երկարատև հիվանդությունից հետո մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը հայտնել է դստեր հուղարկավորման վայրը: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Վլադիմիր Ֆրիսկեի խոսքով, Ժաննային կթաղեն Մոսկվայի Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը: Թաղման օրն ու ժամը առայժմ հայտնի չէ:
«Կոմսոմոլսկայա պրավդան», հղում անելով Ժաննայի հորը, հայտնում է, որ մահվանից առաջ վերջին 3 ամիսներին Ֆրիսկեն կոմայի մեջ է եղել: