Թբիլիսիի կենտրոնում գրանցվել է նոր սողանք, ինչի հետևանքով վնասվել են շենքերի տանիքները և պատերը: Այս մասին հայտում է Sputnik Georgia լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի պետական անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհուրդին:
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել է, որ հարկադրված են եղել տարհանել մոտ 300 մարդու, որոնց մի մասը մնացել է առանց տանիքի, իսկ մնացյալ մասը կարող է տներ վերադառնալ միայն դրանցում վերականգնողական աշխատանքներ իրականացնելուց հետո: