Հասարակություն 

Air-France-ի արխիվային նմուշները Երևանի պատմության թանգարանում

Ինչպես գիտեք այս տարի «Air-France» ավիաընկերությունը նշում է իր ստեղծման 80–ամյա հոբելյանը։


Հոբելյանի կապակցությամբ երկու շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում անընդմեջ ցուցադրվել էին ընկերության արխիվային բացառիկ ֆոտոնմուշներ՝ նվիրված հայտնի ուղևորներին և կազմակերպության պատմությանը։

 

Հունիսի 26–ին Երևանի պատմության թանգարանում՝ ի նշան համագործակցության, մեկնարկեց այդ նույն բացառիկ ցուցահանդեսը, որին զուգահեռ նաև տեղի ունեցավ հետաքրքիր սեմինար–ներկայացում զբոսաշրջային ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչների համար։ Մասնակիցները հնարավորության ունեցան նաև շրջելու թանգարանի ցուցասրահներով։ 
Միջոցառմանը ներկա էին AirFrance ընկերության երևանյան գրասենյակի գործադիր տնօրեն Լևոն Քոչարյանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը և այլ հրավիրյալներ։

Նույն շարքից