Հայաստան գլխավոր 

Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը կյանքի որակի վարկանշային ցանկում

Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը կյանքի որակի վարկանշային ցանկում՝ առաջ անցնելով Ռուսաստանից և Իրանից, սակայն հետ մնալով Վրաստանից, Բելառուսից և Թուրքիայից: Այս մասին հայտնում է Numbeo-ն:

Վարկանշային ցանկում առաջատարը Շվեյցարիան է, երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիան, երրորդը՝ Շվեդիան:

Առաջին տասնյակում են հայտնվել նաև ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Դանիան, Ավստրիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան:

Վրաստանը հայտնվել է 57-րդ հորիզոնականում, Թուրքիան՝ 50-րդ տեղում, Բելառուսը՝ 54-րդ, Ռուսաստանը՝ 72-րդ հորիզոնականում, իսկ Իրանը՝ 80-րդ տեղում:

Ընդհանուր առմամբ՝ ցանկում ներառված է 86 երկիր, վերջին տեղը զբաղեցրել է Վենեսուելան:

Նույն շարքից