Սաուդյան արքայազն ալ-Վալիդ բեն Թալյալը հանդես է եկել հայտարարությամբ՝ համաձայն որի, նա դեմ է Twitter-ի մշտական գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ջեք Դորսիի թեկնացությանը։ Արքայազն ալ-Վալիդ բեն Թալյալը ցանկանում է, որպեսզի ղեկավարությունը փոփոխվի։ Այդ մասին նա հայտնել է The Financial Times-ին տված հարցազրույցում։
2011թ. արքայազն ալ-Վալիդը մոտ 300 մլն դոլար է վճարել Twitter-ի բաժնետոմսերի մոտ 3%-ը ձեռք բերելու համար: Նրա խոսքով՝ ներկայումս արքայազնը 5%-ի բաժնետեր է իր անձնական ներդրումների հաշվին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Twitter-ի գլխավոր տնօրեն Դիք Կոստոլոն լքում է իր պաշտոնը: