Իրավական գլխավոր 

Գյումրիում ռուս զինծառայողի սպանությունը հետաքննելու է Ռուսաստանի քննչական կոմիտեն. Կոմերսանտ

Ռուսաստանի քննչական կոմիտեն կքննի միջադեպը, որի հետևանքով սպանվել է Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Նովիկովը, – գրում է «Կոմերսանտը»։

Իրավապաշտպան մարմիններում հրատարակչության աղբյուրների տվյալներով` Մայր Հայաստան հուշարձանի մոտ բռնված վեճին մասնակցել են ամենաքիչը 3 մարդ:

Պատահարի հետևանքով վիրավորվել է բազայի ևս մեկ ծառայող, որը  է ռուսական ռազմաբազայի հոսպիտալում է, և ըստ ամենայնի, հենց  նրա շնորհիվ է հնարավոր դարձել տաք հետքերով բացահայտել հանցագործությունը։ Ինչպես հայտնի է, երկու տուժածները միևնույն պայմանագրային զինծառայողի զոհ են դարձել, որին արդեն կալանավորել են։

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ–ի 104–րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն)։

Սակայն, ռուս–հայկական համաձայնագրի համաձայն,  102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կամ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ քրեական գործերի հանցագործության հետ կապված դեպքերը ընկնում են Ռուսաստանի ՔԿ ռազմական քննչական մարմինների, ինչպես նաև ռազմական ոստիկանության իրավասության տակ։

Նույն շարքից