Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ո՞վ է ասել, որ բոլոր գիծ տրորողներին պետք է տուգանեք․ Էդմոն Մարուքյան

ԱԺ արտահերթ նիստում այսօր սկսվեց «Քաղաքացիական օրենսգրքում» ու հարակից այլ օրենքներում նախատեսվող փոփոխությունների փաթեթի քննարկումը: Փաթեթում ներառված է նաև «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքը: Փոփոխություններով առաջարկվում են սահմանել արբիտրաժային տրիբունալի կողմից հայցի ապահովման միջոցներ սահմանելու պայմանները, կիրառվելիք «նախնական կարգադրություների» ինստիտուտը, ինչպես նաև՝ առաջարկվում են հստակեցնել արբիտրի նկատմամբ սահմանվող նվազագույն պահանջները:

Էդմոն Մարուքյանը բարեփոխումների հետ կապված պատգամավորը մի քանի վիճակագրական տվյալներ ներկայացրեց:

Մասնավորապես, ըստ նրա, ՀՀ չափահաս բնակչությունը մոտ 2 մլն 240 հազար մարդ է, մեկ տարվա ընթացքում Հայաստանում տարբեր տեսչությունների կողմից կազմվել է 1.5 մլն վարչական ակտ: Այսինքն՝ պատժի որոշումներ են կայացվել, որով մարդկանցից բռնագանձվել են գումարներ և ԴԱՀԿ ծառայության վճարներ:

«Դրան գումարվել է, այ Դուք երևի մտածում եք, որ ճանապարհատրանսպորտային խախտումների ակտերը այս 1.5 մլնի մեջ է, ո՛չ, հարգարժա՛ն գործընկերներ, ո՛չ: Դրան գումարվել է 345 հազար ՃՈ կողմից կազմված վարչական ակտերը: Այսինքն՝ մեկ տարում 1 մլն 845 հազար վարչական ակտ է կազմվել, որոշում, տուգանք՝ մարդկանց նկատմամբ, բայց դատարանները այս գործերը չեն քննում, մարդկանց լսված լինելու իրավունքը ոտնահարված է, մարդկանց սեփականության իրավունքը խախտվում է»,- ասաց Է.Մարուքյանը:

«Սա խայտառակություն է: Բոլորդ ինձ լավ գիտեք, ես փորձում են նման ելույթներ չունենալ, բայց չափն ու սահմանն անցել է»,- նշեց պատգամավորը:

Է.Մարուքյանի խոսքերով՝ այդպիսով աճում է 50/50 բաժնեմասով այդ ընկերության շահույթը. «Դուք բոլոր գողերին մարդասպաններին չեք բռնել սկի: Ո՞վ է ասել, որ բոլոր գիծ տրորողներին պետք է տուգանեք»:

«Այս խնդիրը պետք է լուծենք: Ես խնդրում եմ՝ մինչև աշնանային նստաշրջան, եկեք մի բան անենք, որը որ, ըստ էության կարող է չհամընկնել մեր սիրելի կառավարության տեսակետի հետ, քանի որ բոլոր տեսակի չափ ու սահմանը, արդարության սկզբունքները խախտված են, էլ տեղ չկա»,-ասաց Է.Մարուքյանը՝ հավելելով, որ ինքը նման նախագիծ կկազմի:

Նույն շարքից