Հասարակություն 

Տարոն Մարգարյանը այցելել է Շենգավիթ վարչական շրջան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

 

«Այսօր աշխատանքային ծանր, բայց կարևոր օրերից էր ինձ համար։ Գնացել էի Շենգավիթ: Ծանոթացա Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածում տարվող ճանապարհի շինարարական աշխատանքներին։ Այս ծրագիրը շատ կարևոր է մայրաքաղաքի համար. սրա արդյունքում Երևանը վերջապես կունենա հարավային ավտոճանապարհային դարպաս։ Կարծում եմ՝ բոլորը կիսում են իմ ուրախությունը։ Հետո Չարբախ թաղամասում Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամների եւ մեր համաքաղաքացիների հետ միասին բացեցինք մեր ազգային հերոսի հուշարձանը՝ իր անունը կրող հանգստի գոտում: Մյուս ուրախալի լուրն այն է, որ շուտով մենք ավարտին կհասցնենք բոլոր մարզադպրոցները ջեռուցելու ծրագիրը: Մեր երեխաներն ավելի լավ պայմաններում մարզվելու հնարավորություն կունենան, միջազգային մրցույթներից կվերադառնան հաղթած!!! Եվ իհարկե, ամեն անգամ վարչական շրջաններ այցերի ժամանակ մեծ լիցքեր եմ ստանում երևանցիների հետ իմ շփումներից։ Դրանից նոր ուժ եմ ստանում: Այսօր շնորհակալություն Շենգավիթցիներին»:

Նույն շարքից