Մոսկվայի քաղաքային դատարանը ազատ է արձակել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակած Արթուր Միրզոյանին։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Շատվորյանը։
Հիշեցնենք, որ Միրզոյանը կրակել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ, գրում է rosbalt.ru-ն։
Ապրիլի 3-ին Մոսկվայի դատարանը Միրզոյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման։ Նրա մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 18-ին։ Միրզոյանը մոտեցել էր Թուրքիայի դեսպանատանը և կրակել նրա ուղղությամբ։