Վերլուծական գլխավոր 

Զոհրաբյան Նառան հոսանքի թանկացման դեմ ցույցին չի մասնակցի

ԲՀԿ-ն, զրկվելով Գագիկ Ծառուկյանից, բացի ֆինանսական ներհոսքերից, կորցրեց մի շատ կարևոր բաղադրիչ՝ քաղաքական պարզությունը: Պարզությունը կարևոր գործոն էր շարքային ԲՀԿ-ականների և համակիրների համար:

ԲՀԿ ուղեգիծը հասկանալու համար ոչ մի բարդություն չկար՝ սկսած կարգախոսից։ «Մեր խոսքը գործ է» կարգախոսը դեռևս թարմ է ՀՀ էլեկտորատի ուղեղներում: Բոլոր քիչ թե շատ ժողովրդական ընդվզումների, ցույցերի առաջին շարքերում կտեսնեիք ԲՀԿ-ականների, ովքեր իրենց դատապարտող ելույթներով քարուքանդ էին անում իշխանության ողջ կառուցվածքը:

Իհարկե, ԲՀԿ-ականների մեջ կային շուստրիներ, ովքեր քննադատելը դարձրել էին եկամտաբեր բիզնես: Երևի կհիշեք Իշխան Զաքարյանի ընտրությունից առաջ Զոհրաբյան Նառայի կոնսուլտացիան Զաքարյանի հետ, որը լրագրողներից մեկը տեսանկարել էր: Դա քաղաքական սկանդալ էր, քանզի Իշխան Զաքարյանն այնպիսի պաշտոնի էր հավակնում, որը կոռուպցիոն բացահայտումների կամ կոծկումների բուն է՝ կախված վերահսկիչ պալատի ղեկին գտնվող անձի նպատակներից և բարոյականությունից:

Նառան Զաքարյանին առաջարկում էր իր հնչեցրած ձևական քննադատություններին ուշադրություն չդարձնել և հարցնում էր, թե Իշխանը ի՞նչ հարց կցանկանար ունկնդրել իր հասցեին: Նառային իհարկե կարելի է հասկանալ․ Զոհրաբյան Նառայի քույրը Իշխան Զաքարյանի մոտ է տեղավորվել աշխատանքի և բնական էր, որ արտաքուստ խիստ ու խրոխտ ընդդիմադիր Նառայի համար սեփական քրոջ հարցերը շատ ավելի կարևոր են, քան Վերահսկիչ Պալատի նախագահի թեկնածուին իրական հարցեր տալը, ինչի համար նա, ի դեպ, գործուղվել է ԱԺ:

Ժողովուրդը Նառային ոչ թե այն բանի համար է ձայն տվել, որ նա բարեկամներին աշխատանքի տեղավորի, այլ իրական քննադատություններով պատռի պաշտոնյաների դիմակները: Այժմ էլ Նառան հոսանքի թանկացման դեմ ցույցին չի մասնակցելու: Դրա կարիքը չկա: Այս պահին չկա որևէ հանրապետական պաշտոնյա, ով ընդդիմադիր ճչոցների աջակցության կարիք կունենա:

Դրա փոխարեն կարելի է գնալ ԵԽԽՎ, անմոռուկ բաժանելով նկարվել ու միանգամից նկարներն ուղարկել ՀՀ բոլոր ԶԼՄ-ներին՝ որպես անձնազոհ հերոսության ապացույց:

ԵԽԽՎ-ում հանպատրաստից հարցեր տալ Էրդողանին, ոչ կոմպետենտությամբ հնարավորություն ընձեռել թուրք պաշտոնյային ԵԽԽՎ-ից ցեխը մտցնել ողջ ՀՀ արտաքին քաղաքականություն, հետո նորից ԵԽԽՎ-ից տարածել այն հերոսական լուրը, որ Զոհրաբյան Նառան ՀԱՐՑ է տվել Էրդողանին, իսկ թե ի՞նչ է պատասխանել Էրդողանը ոչ թե Նառային, այլ ողջ հայ ազգին, այդ մասին լռել:

Ասում են՝ այդ ժամանակ ԵԽԽՎ ողջ պատվիրակությունը համոզում էր Նառային, որ Էրդողանը Իշխան Զաքարյան չի, և նրան հարց տալուց առաջ գոնե պետք է տիրապետել թեմային: Էսպես էլ ապրում է Նառան՝ մի օր Իշխանին մի օր Էրդողանին հարց տալով:

Նույն շարքից