Հասարակություն 

Ազգային պարերի ուսուցում, մանրանկարչություն, կավագործություն, կարպետագործություն

«Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով Ավան վարչական շրջանի Ընտանիքի այգում կազմակերպվել էր հերթական միջոցառումը: Ծրագրում ընդգրկված էր ազգային պարերի ուսուցում, ինչպես նաև մանրանկարչության, կավագործության և կարպետագործության որոշակի հմտությունների տեղում ուսուցանելու հնարավորություն:

 

«Վերադարձ» ազգային երգի-պարի համույթը, համախմբելով մեծերին, երիտասարդներին ու փոքրերին, սովորեցրել է ազգային առավել տարածված պարերի շարժումներն ու, այնուհետ, բոլորը միասին շուրջպար են բռնել: 

Ցանկացողները հնարավորություն են ունեցել նաև անձամբ մշակելու կավն ու պատրաստելու տարբեր առարկաներ: Դառնալով միջոցառման անմիջական մասնակիցը՝ բնակիչները հիացմունքով նշել են, որ ծրագրի շնորհիվ շատ երեխաների ու երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել ազգային պարարվեստի, ինչպես նաև գեղարվեստի ներկայացված տարբեր ճյուղերի նկատմամբ, և շատերը հենց տեղում որոշել են հաճախել խմբակներ և անպայման ավելի խորացնել գիտելիքները: 

Ցուցադրվել են նաև մշակութային կրօջախների սաների արդեն իսկ պատրաստ որոշ աշխատանքներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից