Միջազգային Քաղաքական 

Թբիլիսիի կենտրոնում փրկարարները տարհանում են բնակիչներին

Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցները տարհանում են փրկարարներին և բնակիչներին Վերե կիրճից և քաղաքի կենտրոնում գտնվող կենդանաբանական այգու տարածքից, որոնք կիրակի գիշերը ավերվել էին տարերային աղետի հետևանքով։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։

Դադարեցվել են բոլոր մաքրման և որոնողական աշխատանքները։ Տարածքներից մաքրում են հատուկ սարքավորումները և տեխնիկան։

Այժմ կարկուտ է տեղում Թբիլիսիի ծայրամասում։ Աղետի արդյունքում վնասվել են բնակելի տները, ճանապարհները, ենթակառուցվածքները։

Շաբաթ լույս կիրակի գիշերը Թբիլիսիում հորդառատ անձրև է տեղացել, որն ուղեկցվել է կարկուտով և ուժեղ քամով։

Պաշտոնապես մահացած է համարվում 15 հոգի։ Ենթադրաբար անհետ կորած են մնում 5 հոգի։

Նույն շարքից