Հասարակություն 

Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Այս մասին գրում է Գրուզիա online կայքը:
Ջրհեղեղի հետևանքով 9 մարդ համարվում է անհայտ կորած, հիվանդանոցներում գտնվում է 7 հոգի: Ընդհանուր առմամբ, տուժել է 266 մարդ:

Հեղեղի հետևանքով Թբիլիսի կենդանաբանական այգու կենդանիների գրեթե կեսը սատկել են:

Հիշեցնենք, որ հունիսի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել էին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ջրհեղեղը պատճառել է 45 միլիոն դոլարի վնաս:

Նույն շարքից