Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճում տեղադրված մեծ էկրանին Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերը։ Հուլիսի 13-ին, եզրափակիչ խաղից առաջ, անակնկալ մատուցվեց բոլոր ներկաներին։
Խաղից առաջ կազմակերպվել էր բրազիլական ոճով ուրախ շոու ծրագիր, որի ընթացքում հանդիսատեսը ստացավ բազմաթիվ նվերներ կազմակերպիչների ու հովանավորների կողմից։ Իսկ երբ սկսվեց Ֆուտբոլի աշխարհհի առաջնության սպասված եզրափակիչ հանդիպումը, բարձր տրամադրությամբ հազարավոր երևանցիներ վայելեցին խաղը։