Facebook-յան էջում գրառում է կատարել Ժաննա Ֆրիսկեի ամուսինը` Դմիտրի Շեպելևը:
«Մենք միշտ կրկնում էինք` երջանկությունը լռություն է սիրում: Ես հավատարիմ եմ մնում այս խոսքերին, որովհետև Ժաննան ինձ համար բացարձակ, մաքուր, անկրկնելի երջանկություն է: Մենք չէինք հանձնվում, մենք պայքարում էինք, որպեսզի հաղթենք: Ասում են, որ 2 տարին նման իրավիճակում շատ է: Բայց մեզ, համար, իհարկե, քիչ է:
Ես վստահ գիտեմ, որ մենք չէինք կարող այդ ամենն անել առանց Ձեզ: Ցանկանում եմ յուրաքանչյուրիդ շնորհակալություն հայտնել. ով գումար է նվիրաբերել Ժաննայի բուժման համար, աղոթել է նրա համար կամ ուղղակի մտածել նրա մասին, ցանկացել ուժ ու երջանկություն: Ցանկանում եմ, որ իմանաք` այս երկու տարին, մեծ մասամբ ձեր շնորհիվ էր: Շնորհակալություն:
Ես մաղթում եմ առողջություն ձեզ, ձեր մերձավորներին և առաջիկայում կցանկանայի կենտրոնանալ նրանց վրա, ովքեր մեզ պես չեն հանձնվում և պայքարում են հանուն առողջության ու կյանքի», -գրել է Շեպելևը:
Երկարատև հիվանդությունից հետո հունիսի 15-ին մահացել է ռուս էստրադայի աստղ Ժաննա Ֆրիսկեն, ով երկար ժամանակ գլխուղեղի ուռուցքի դեմ էր պայքարում: