Հունիսի 22-26-ը կանցկացվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի քննարկվելիք հարցերի թվում է նաև Մոնիթորինգային կոմիտեի զեկուցողների՝ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» հաշվետվությունը:
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զեկույցում գնահատական կտրվի Եվրոպայի Խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Զեկույցի հեղինակներն նշում են, որ Ադրբեջանում չի պահպանվում ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ անցկացնելու իրավունքները: