Քաղաքական Միջազգային 

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել

Մոլդովայի կառավարությունն ամբողջական կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այսպիսի որոշում է կայացվել հունիսի 12-ին վարչապետ Կիրիլ Գաբուրիչի պաշտոնանկությունից հետո:

Վարչապետի հրաժարականն ավելի վաղ կապում էին նրա կրթության վերաբերյալ փաստաթղթերի շուրջ սկանդալի հետ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Գաբուրիչի դպրոցի ավարտական վկայականը կարող է կեղծ լինել:

Վարչապետն ինքը Գլխավոր դատախազության հետաքրքրվածությունն իր անձի հանդեպ բացատրում էր ոչ թե կեղծ փաստաթղթերով, այլ մոլդովական մի շարք պաշտոնյաների պաշտոնանկության մասին իր հայտարարություններով:

Նույն շարքից