Հասարակություն 

Քըրք Քըրքորյանի հուղարկավորության մասին մանրամասները պարզ կդառնան կտակի բացահայտումից հետո. Սասունյան. «Արմենպրես»

Հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հուղարկավորության վերաբերյալ դեռ ոչինչ չի հայտարարվել: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը «Արմենպրես»ի հետ զրույցում նշել է, որ հնարավոր է՝ լինի փակ հուղարկավորություն: «Այս պահին ոչ մի բան չի հայտարարվել: Հաջորդ օրերին կծրագրվեն ու կհայտարարվեն մանրամասներ: Այս պահին չգիտեմ, թե կտակում ինչ է գրվել:

Բայց նրան իմանալով՝ կարող եմ ասել՝ մարդ էր, ով հանրային վայրերում, ժողովրդի առաջ շատ չէր սիրում երևալ, միշտ առանձին էր անում ամեն ինչ: Հնարավոր է՝ նա ցանակցած լինի, որ առանձին մի փակ հուղարկավորություն լինի: Իր նկարագրից դատելով՝ այդպես եմ մտածում: Հնարավոր է՝ ներքին կարգով թաղում լինի, ոչ ժողովրդային: Դա իմ ենթադրությունն է»,- ընդգծեց Հարութ Սասունյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից