Հունիսի 13-ի գիշերը լույս 14-ին Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղ է գրանցվել, ինչի պատճառը եղել է Թբիլիսիի մոտ տեղի ունեցած սողանքը, որը փակել է Վերե գետի հունը: Գետի հունի մեջ կուտակված ջուրը ճեղքել է այդ արհեստական ամբարտակը և հեղեղել մայրաքաղաք Թբիլիսին: 9 մարդ համարվում է անհետ կորած: Կլինիկաներում դեռ գտնվում է 7 մարդ:
Ջրհեղեղի հետևանքով Թբիլիսիի կենդանաբանական այգին կորցրել է ավելի քան 300 կենդանատեսակ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ջրհեղեղը պատճառել է 45 միլիոն դոլարի վնաս:
Երեք օր է անցել ջրհեղեղից, իսկ այսօր թբիլիսյան երիտասարդները միահամուռ ուժերով փորձում են «կարգի բերել» իրենց սիրելի քաղաքը:
[ ids="93541,93542,93543,93544,93545,93547,93548"]
[ ids="93532,93533,93534,93535"]