Հասարակություն 

Ռուսաստանում կրկին սպառնացել են պայթեցնել «Տաշիրի» սուպերմարկետները

Մոսկվայում նորից սպառնում են պայթեցնել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող սուպերմարկետները, որի նախագահն է գործարար Սամվել կարապետյանը:

Իրավապահ մարմիններում իր աղբյուրին վկայակոչոծ «Գազետա»-ի փոխանցմամբ` այս անգամ սպառնացել են պայթեցնել խմբին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետների ցանցի միանգամից 8 կետ:

Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում  դեպքի վայրերում` ըստ հաղորդման: Ըստ այդմ` սուպերմարկետներում պայթուցիկ նյութեր են տեղադրված: Իրավապահները հայտնել են, որ բոլոր զանգերը ստացվել են Ուկրաինայի տարածքից:

Նույն շարքից