Հասարակություն 

«Իսլամական պետությունը» մահապատժի է ենթարկել հերթական պատանդին

«Իսլամական պետություն» խմբավորումը նոր շոկային տեսագրություն է տարածել, որում պատկերված է, թե իսլամիստները ինչպես են մահապատժի ենթարկում իրենց պատանդին:

Daily Mail-ը հայտնում է, որ այս կերպ իսլամիստները «նշանավորել են» Սիրիայում կարևոր ռազմավարական քաղաքի` Թել Աբյադի կորուստը. օրերս քաղաքը գրավել էին քրդական ուժերը և իրենց կարմիր դրոշը բարձրացրել այնտեղ:

Տեսանյութում տղամարդուն նախ ստիպում են թավալ գալ անապատի կեղտ ու փոշու մեջ, ապա բարբարոսաբար գլխատում: Ըստ աղբյուրի գնահատականի` հերթական անգամ դաժանություն դրևսորելով` իսլամիստները փորձել են ուշադրություն շեղել իրենց պարտությունից:

 

Նույն շարքից