Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջիկայում Ռուսաստանը կընդլայնի միջուկային պոտենցիալը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը Պուտինը հստակեցրել է, որ այս տարի Ռուսաստանն իր զինանոցը կավելացնի առնվազն 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով: Պուտինը նշել է, որ նոր հրթիռները կկարողանան հաղթահարել ցանկացած, նույնիսկ տեխնիկապես ամենակատարյալ հակահրթիռային համակարգերը:
Աղբյուրը նկատում է, որ Պուտինի հայտարարությունը հնչել է այն բանի ֆոնին, որ ԱՄՆ-ն տանկեր է տեղակայում Եվրոպայում` ՆԱՏՕ-ի անդամ երկրներում:
Ուկրաինայի ճգնաժամից ի վեր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները թևակոխել են աննախադեպ լարվածության փուլ, որը դրսևորովում է նաև «սպառազինություների մրցավազքի» նոր ալիքով: