Հարկավոր է օգնություն ցուցաբերել Եթովպիայի եւ Էրիթրեայի բնակիչներին եւ չմոռանալ քրիստոնեության բնօրրան Հայաստանի մասին: Վատիկանում անցկացված Արեւելյան Եկեղեցիների օգնության միավորման լիագումար նստաշրջանի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
«Ռադիո Վատիկան»-ի հաղորդմամբ, ընդունելության ժամանակ կոչ է հնչեցվել համաշխարհային հանրությանը՝ բացել աչքերն այն սարսափելի տառապանքների նկատմամբ, որոնք կրում են Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները: Հռոմի պապը հայտարարել է, որ այսօր ոմանց համար հազարավոր մարդկանց կյանքն ավելի պակաս կարեւոր է, քան զենքն ու նավթը:
Ֆրանցիսկոս պապը եւս մեկ անգամ ընդգծել է, թե որքան զայրացնող է նրանց պահվածքը, որոնք խոսքով խաղաղություն են քարոզում, իսկ գործնականում մահ են սփռում:
Բարեգործներին Պապը խնդրել է օգնություն ցուցաբերել հատկապես Եթովպիայի եւ Էրիթրեայի բնակիչներին, ինչպես նաեւ չմոռանալ քրիստոնեության բնօրրան Հայաստանի մասին:վ