Հասարակություն 

Թբիլիսիի ջրհեղեղի վնասի չափը կարող է հասնել 45 մլն դոլարի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի ջրհեղեղի հասցրած վնասի չափը կարող է կազմել 100 մլն լարի` 45 մլն ԱՄՆ դոլար:

Грузия-Online-ի` փոխանցմամբ` Ղարիբաշվիլին հասցված վնասը «բավականին շոշափելի» է գնահատել: Նա այս մասին խոսել է տուժած Ցկնետի կատարած այցից հետո:

Վրաստանի վարչապետը նաև հույս է հայտնել, որ ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում իրենց կօգնեն դոնորները, տարբեր միջազգային կազմակերպությունները:

Ավելի վաղ Վրաստանի ֆինանսների նախարարությունը Թբիլիսիի ջրհեղեղի վնասը 18 մլն ԱՄՆ դոլար էր գնահատել:

Կիրակի լույս գիշերը Վրաստանի մայրաքաղաքում ուժեղ ջրհեղեղ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով կազմել է 19 հոգի:

 

Նույն շարքից