Քաղաքական 

Քուրդ աշխարհազորայինները ԻՊ խմբավորման դեմ գրանցել են մի շարք հաջողություններ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, վերջին օրերի ընթացքում Սիրիայի հյուսիսային ու կենտրոնական հատվածներում քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է ազատագրել մի շարք բնակավայրեր:

Քուրդ աշխարհազորայինների զորաջոկատներին, արեւմտյան կոալիցիայի օդուժի օժանդակությամբ, հաջողվել է ազատագրել մի շարք բնակավայրեր ու ընդհուպ մոտենալ Սիրիայում ԻՊ մայրաքաղաք Ռաքքային:

Ներկայումս արյունալի մարտեր են ընթանում Թուրքիայի հետ սահմանային հատվածում, որտեղից գրոհայիններն իրականացնում են իրենց ռազմական մատակարարումները: Վերոհիշյալ շրջանի ազատագրումից հետո քրդերի վերահսկողության տակ կանցնեն 2 խոշոր շրջաններ:

Այսպիսով արաբական երկրներն ու ԱՄՆ-ն օժանդակելով քրդերին, նպատակ են հետապնդում նրանց օգտագործել ԻՊ դեմ պայքարում, միաժամանակ ձգտելով հասնել Սիրիայի մասնատմանը:

ԱՄՆ-ը վարում է երկակի խաղ՝ զինելով նաեւ սիրիական ընդդիմությանն, որ ներկայումս մարտնչում է Ասադի դեմ:

Հատկանշական է, որ վերջին շրջանում սիրիական զինուժը կրում է պարտություններ ու ստիպված է նահանջել ռազմավարական մի շարք շրջաններից:

Իրանը 15 հազարանոց էլիտար զորաջոկատ է ուղարկել Սիրիա՝ Դամասկոսի ու ծովափնյա շրջանների պաշտպանության նպատակով:

 

Նույն շարքից