Գլխավոր Մամուլի տեսություն 

Երեկ նախագահը հանդիպել է 3 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ. «Հրապարակ»

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: «Հրապարակ»-ի տեղեկություններով, հանդիպումը կայացել է նախագահական նստավայրում՝ «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների և Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ:

«Հանդիպման առիթը երկու բան կարող է լինել՝ սահմանադրական բարեփոխումներ կամ հնարավոր կոալիցիայի ձևավորում: Այժմ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ձևավորված մասնագիտական հանձնաժողովի անդամները քաղաքական ուժերի հետ հանդիպումներ և քննարկումներ են ունենում: Օգոստոսին փաթեթը պետք է ներկայացվի ԱԺ-ին, իսկ ուշ աշնանը նախատեսվում է սահմանադրական հանրաքվե անցկացնել: Կոալիցիայի ձևավորման մասին էլ վաղուց խոսակցությունները չեն դադարում, թեև պոտենցիալ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն համառորեն հերքում է դա»,-գրել է թերթը:

Նույն շարքից