Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Շատ հուզիչ էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների կողմից պարգևատրվել «Մանթաշյանց Ասպետ» շքանշանով: Ուրախ եմ, որ գնահատվեց քաղաքապետարանի համեստ ներդրումը փառատոնի կազմակերպման և անցկացման գործում: Այս տարվա «Ոսկե ծիրանը» ևս մեկ անգամ վկայեց, որ Երևանը սրտաբաց քաղաք է, երևանցին՝ հյուրընկալ և արվեստասեր: Ուրախ եմ, որ «Ոսկե ծիրանը» դարձավ Երևանի նոր և վառ խորհրդանիշներից մեկը: Նույնիսկ զարգացած շատ երկրներ, որոնք հզոր կինոարտադրություն ունեն, այս կարգի, որակի փառատոներ չեն անցկացնում: Բոլորս կարող ենք հպարտանալ դրանով»: