Գլխավոր Մամուլի տեսություն 

«Ես ի՞նչ գիտեմ, կարող ա դու էլ ես հարուստ». Գալուստ Սահակյանը՝ իր կնոջ հարստության մասին. «Առավոտ»

analitik.am

«Առավոտ»-ի հետ զրույցում հարցին՝ Դուք ԱԺ նախագահ եք, բայց ըստ Ձեր հայտարարագրած միջոցների՝ Ձեր կինը՝ Ժաննա Աղաբաբյանը, ավելի շատ միջոցներ ունի քան Դուք, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ամբողջ կենսագրությունս պաշտոնավարման մեջ է անցել։ Եթե մի որևէ անօրինական բան կգտնեք, կգաք, նոր հարցադրումներ կանեք»։

«Առավոտ»-ը փորձել է հստակեցնել՝ եթե Դուք ամբողջ կյանքում պաշտոնավարել եք, հիմա էլ ԱԺ նախագահ եք, ինչպե՞ս է Ձեր կինն ավելի հարուստ, քան Դուք. «Դուք էլ հարուստ եղեք։ Ես ի՞նչ գիտեմ, կարող ա դու էլ ես հարուստ, դրա համար հայտարարագիր կա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից