Հասարակություն 

Երևանի քաղաքապետն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էի: Այստեղ ևս իրականացվում են 2014 թ. զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքները, որոնք կենսական նշանակություն ունեն մեր քաղաքի համար: Մեզ հետ էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչները, որոնց հետ տեսանք համատեղ ծրագրերի դրական արդյունքները: Հուսով ենք, որ այդ համագործակցությունը կշարունակենք նաև ապագայում: Ուրախ եմ, որ այսօր Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների և տիկին Բախշյանի հետ բացեցինք Յուրի Բախշյանի անվան զբոսայգին: Նորից պիտի կրկնեմ, որ մեզ համար շատ կարևոր են մեր համաքաղաքացիների վերաբերումունքը և գնահատականը: Դրանք մեզ և՛ ոգևորում են, և՛ պարտավորեցնում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընթացող բոլոր աշխատանքների մասին կարող եք կարդալ yerevan.am կայքում»:

Նույն շարքից