Քաղաքական Միջազգային 

ՄԱԿ–ը Եգիպտոսի իշխանությանը հորդորել է դադարեցնել մահապատժի կիրառումը

ՄԱԿ–ը Եգիպտոսի իշխանությանը հորդորել է դադարեցնել մահապատժի կիրառումը, քանի որ ծայրահեղ պատիժների վերաբերյալ դատավճիռները կարող են բացասաբար ազդել երկրի կայունության վրա։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին նշված է ՄԱԿ–ի գլխավոր Քարտուղար Պան Գի Մունի հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը հորդորում է Եգիպտոսի կառավարությանը վավերացնել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրի երկրորդ արձանագրությունը և դադարեցնել մահապատիժը»,– ասված է հայտարարության մեջ։

Նույն շարքից