Հասարակություն 

Մայրաքաղաքի կանաչ տարածքները համալրվում են ծաղկային ձևավորումներով. քաղաքապետարան

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների շրջանակում կանաչապատման համար նախատեսված տարածքները համալրվում են նաև ծաղկային նոր ու հետաքրքիր ձևավորումներով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

2014 թվականի մայրաքաղաքում նախատեսված է տեղադրել ծաղկային 112 կոմպոզիցիա:

Մինչ օրս վարչական շրջաններում արդեն իսկ տեղադրվել է մոտ 80 նման կոմպոզիցիա: 
Նշենք նաև, որ Երևանն այս տարի ձևավորվել է ավելի քան 2 մլն ծաղիկներով, որոնց մի մասը տեղ են գտել կոմպոզիցիաներում:

Մայրաքաղաքի ծաղկապատման հարցում ընդհանուր մոտեցում ցուցաբերելու նպատակով ծաղկապատման և մասնավորապես ծաղկային ձևավորման լուծումները նախապես համաձայնեցվում են Երևանի գլխավոր դիզայների հետ:

Նույն շարքից