Հայաստան Քաղաքական գլխավոր 

Լարված իրավիճակ ՀԾԿՀ-ի շենքի մոտ

Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ հայտը, դրսում՝ ՀԾԿՀ շենքի մոտ այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա` ուղղված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Ակցիայի մասնակիցները հարվածում են Հանձնաժողովի պատուհաններին, հավկիթներ նետում շենքի վրա, պահանջում են դադարեցնել նիստը, ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոցը շարունակվում է: Ակցիայի մասնակիցները բղավում են «Նազարյան իջի», «Կասեցում»: Երիտասարդները պահանջում են, որ հանձնաժողովի ներկայացուցիչներն իջնեն ժողովրդի մոտ՝ միասին որոշում կայացնելու:

Նշենք նաև, որ ոստիկանները մի քանի շարք պատ են կազմել՝ թույլ չտալով ակտիվիստներին առաջ գնալ:

Նույն շարքից