ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման դուստրերի հետ ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ նրանց ընդունել է արքայազն Հարին։ Թագավորական պալատում բարձրաստիճան հյուրերի համար կազմակերպվել է թեյախմություն։ Այս մասին գրում է ДНИ.ru-ն։
Թեյախմության ընթացքում ԱՄՆ նախագահի կինն արքայազն Հարիի հետ քննարկել է ոչ միայն այդ ծրագիրը, այլ նաև այլ հարցեր, մասնավորապես՝ վետերաններին աջակցությունը։
Թագավորական ընդունելությունից հետո Միշել Օբաման ուղևորվել է Լոնդոնի արևելքում գտնվող դպրոցներից մեկը՝ իր կրթական նախաձեռնությունը ներկայացնելու համար։
















