Հասարակություն 

Երևանաբնակ 425 երեխաներ կմեկնեն մարզաառողջարանային ճամբարներ

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ հունիսի 19-ից իրենց ամառային հանգիստը կանցկացնեն մարզաառողջարանային ճամբարներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա:

 

Ավտոբուսները ճամբարներ կուղևորվեն վարչական շրջանների աշխատակազմերի վարչական շենքերի հարակից տարածքից` հունիսի 19-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:

 

Նույն շարքից