Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի հետևանքով կենդանաբանական այգուց փախուստի դիմած պինգվինը հայտնաբերվել է վրաց-ադրբեջանական սահմանին՝ Կարմիր կամրջի վրա։ Այս մասին հայտնում է Georgia Online-ը՝ հղում անելով Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո ծառայությունը:
Պինգվինը գտնվում է նորմալ վիճակում, և Թբիլիսիից հատուկ խումբ է ուղարկվել նրան վերադարձնելու համար: