Ոստիկանությունը ձերբակալել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Ակցիան ընթանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, որը մի քանի րոպե առաջ ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու որոշումը, այն դեպքում, երբ ՀԷՑ–ը մայիսի 8–ին հայտ էր ներկայացրել սակագինը 17,08 դրամով բարձրացնելու մասին։
Այժմ բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ շարժվում են դեպի ոստիկանության շենք` պարզելու ձերբակալվածների ճակատագիրը։