Միջազգային Քաղաքական 

Շվեյցարիայի գլխավոր դատախազը չի բացառում Յոզեֆ Բլատերի հարցաքննության հավանականությունը

Շվեյցարիայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի կոռուպցիայի գործի քննության շրջանակում չի բացառվում կազմակերպության ղեկավար Յոզեֆ Բլատերի և գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի հարցաքննության հավանականությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Ցյուրիխում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել են ՖԻՖԱ–ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են` Ջեֆրի Ուեբը, Էուխենիո Ֆիգերեդոն, Էդուարդո Լին, Խուլիո Ռոկան, Կոստաս Տակասը, Ռաֆայել Էսկիվելը, Խոսե Մարիա Մարինը։

Մի շարք պաշտոնյաների առաջադրվել են մեղադրանքներ։

Նույն շարքից