Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփի նախագահական խոստումները

Ամերիկացի հայտնի գործարար, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է ԱՄՆ հաջորդ նախագահը դառնալ, մի քանի ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին հայտնում է telegraph.co.uk-ը։

Թրամփը մասնավորապես խոստացել է, որ Սպիտակ տանը հայտնվելու դեպքում «մի մեծ պատ կկառուցի Մեքսիկայի հետ հարավային սահմանին, որպեսզի հանցագործները, թմրանյութերն ու այլ արատավոր երևույթներ չներթափանցեն Միացյալ Նահանգներ»։

Ինչ վերաբերում է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարին, ապա նա նշել է, որ «շատ կարճ ժամանակում կտապալի «Իսլամական պետություն» խմբավորմանը»։

Նույն շարքից