Քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աշխատանքային հերթական շրջայցով այս անգամ Ավանում էի: Ինչպես մյուս վարչական շրջաններում, այստեղ ևս 2014 թ. ծրագրերով իրականցվում են բարեկարգման մի շարք աշխատանքներ: Վերանորոգվում են մանկապարտեզներ, բարեկարգվում են բակերը, ստեղծվում են հանգստի նոր գոտիներ: Այստեղ փորձարկվում է նաև քաղաքապետարանի և ՄԱԶԾ համատեղ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագիրը: Շատ ուրախ եմ Ավանի բնակիչների հետ նորից հանդիպելու, նրանցից նոր դրական լիցքեր ստանալու համար: Շնորհակալ եմ ավանցիներին ջերմ ընդունելության, նաև այն հոգատարության համար, որ ունեն իրենց վարչական շրջանի նկատմամբ»:
Քաղաքապետը աշխատանքային հերթական շրջայցով եղել է Ավանում