Ջերեմի Քլարքսոնի մասնակցությամբ BBC-ի Top Gear-ի հանրահայտ հաղորդման նոր հաղորդավար է նշանակվել Քրիս Էվանսը։ BBC-ի հաղորդմամբ՝ Էվանսը կորպորացիայի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել:
Հաղորդման նախկին հաղորդավարի՝ Ջերեմի Քլարքսոնի մասնակցությամբ վերջին հաղորդումը եթեր կհեռարձակվի հունիսի 28-ին:
Քլարքսոնին ծրագրի ղեկավարությունը հեռացրել է մարտին՝ հաղորդման պրոդյուսերի հետ վեճից հետո: