Առողջապահություն Հասարակություն 

Երեւանում օգոստոսի 1-ից մեկնարկել է անվճար բուժօգնության ակցիան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաձնարարությամբ «Երեւանյան ամառ 2014» ծրագրով օգոստոսի 1-ից մեկնարկել եւ մինչեւ օգոստոսի 15-ը շարունակվելու է անվճար բուժօգնության ակցիան:


Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ ակցիայով քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 191 քաղաքացի, կատարվել է վահանաձեւ գեղձի 53, սրտի ուլտրաձայնային՝ 16 հետազոտություն, եւս 11 հոգի ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի:


Ուսումնասիրություններից հետո, ըստ անհրաժեշտության, կկատարվեն վիրահատություններ:  Հանձնարարվել է մինչ ակցիայի ավարտը ուշադրության կենտրոնում պահել գործընթացը:

Նույն շարքից