Թբիլիսիի կենտրոնում չեզոքացվել է ջրհեղեղի ժամանակ կենդանաբանական այգուց փախած վագրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Վրաստանի ՆԳՆ–ին։
«Վագրը չեզոքացված է»,– լրագրողներին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
ԶԼՄ–ների տվյալներով` վագրը ողջ ընթացքում թաքնվել է պահեստի տարածքում։ Ինչպես հայտնել են ականատեսները, ջրհեղեղից հետո վագրին տեսել են շենքի բակում` կեղտի մեջ պառկած, բայց կարծել են, որ նա սատկած է։