Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունն իրականացրել է ծերության կանխարգելմանն ուղղված միջոցառում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն առաջարկում է սոցիալական յուրօրինակ մի ծրագիր, որը սոցիալական նշանակությունից բացի՝ ծերության կանխարգելմանն ուղղված միջոցառում է։

Ծրագիրն առաջինն իրականացվեց օգոստոսի 1-ին Կենտրոն վարչական շրջանում։ 75-85 տարեկան 12 կենտրոնաբնակ տարեցներ, այցելելով գեղեցկության սրահ, մեկ օր անցկացրեցին միասին, շփվեցին միմիանց հետ և դրական լիցքերով ու կյանքի հանդեp նոր հետաքրքրություններով հարստացած վերադարձան իրենց առօրյա։

Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության կողմից կազմակերպված ակտիվ երկարակեցությանն ուղղված այս և այլ ծրագրեր շարունակական են լինելու և իրականացվելու են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Նույն շարքից