Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում սկսվել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հրաժեշտի արարողությունը։ Հուլիսին երգչուհին կդառնար 41 տարեկան։
Դագաղը տեղադրված է համերգասրահի դահլիճում։ Ժաննայի կողքին են ծնողները, քույրը` Նատալյան, ինչպես նաև ընկերներն ու գործընկերները։ Շուրջը ծաղիկներ են և ծաղկեպսակներ։
Տասնյակ երկրպագուներ հավաքվել են համերգասրահի մոտ հրաժեշտից շատ առաջ և երկար հերթ կազմել։ Շատերի ձեռքերում ծաղիկներ են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։






