Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր Ֆեյսբուքյան էջում շնորհավորել է երիտասարդներին՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:
Օգոստոսի 12–ը ՄԱԿ–ի կողմից հռչակված է որպես Երիտասարդության միջազգային օր։
Երիտասարդությունը միշտ եղել է յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը, փոփոխությունների, նորարարությունների և նոր ծրագրերի իրականացնողը։
Մաղթում եմ բոլորիս, ովքեր երիտասարդ են, նոր գաղափարներով, նպատակներով, եռանդով լի հաջողություն՝ մեր երկրի և քաղաքի ապագայի կերտման նախաձեռնություններում։